Ձեր պատվաստումներին սկի ձեզ ընտրողները չեն վստահում. Հրանտ Սարաֆյան

«Իրավունք» TV-ի լրագրող Հրանտ Սարաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ մարդկանց ստիպելով, զոռելով պատվաստել են ընդամենը 303 325 մարդու: Մոտավորապես՝ ունենք 208 հազար պետական ծառայող, դրան ենք գումարում նաեւ ուժային ու հատուկ կառույցները, ոստիկանությունը, քաղաքապետարանները, մարզպետարաններն ու գյուղապետարանները, ստացվում է` մոտ 300 հազար հոգի: Եվ եթե նրանց գումարենք նաեւ իրենց ընտանիքի անդամներին, արդեն դառնում է 500-600 հազար հոգի: Գրեթե այնքան, ինչքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընտրություններին ձայն է ստացել՝ 688 հազար 761 ձայն: Հիմա ասածս ինչ է՝ ձեր պատվաստումներին սկի ձեզ ընտրողները չեն վստահում կամ էլ դուք գովազդում եք պատվաստումը, բայց ձեր ընտանիքներին չեք պատվաստում: Ո՞ւմ եք էշի տեղ դրել:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն