Ձերբակալվել է Գանդիի արձանը պղծող անձը

Ապրիլի 29-ին «Փաստարկ» լրատվականը հայտնեց, որ գաղտնի կերպով Երևանում տեղադրված հնդիկ Մահաթմա Գանդիի արձանը պղծվել է։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների միասնական ջանքերի շնորհիվ բացահայտվեց արձանը պղծող անձի ինքնությունը։ Մայիսի 3-ին Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը բերման ենթարկվեց Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է։

Թողնել մեկնաբանություն