«Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Գորսկի». Նիլ Արմսթրոնգի տարօրինակ արտահայտության «գաղտնիքը» բացահայտված է

Ամերիկացի տիեզերագնաց, ինժեներ և Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու` Նիլ Արմսթրոնգի հետ մի զավեշտալի և «առեղծվածային» պատմություն է կապված։ Համենայն դեպս «առեղծված» անվանեցին նրա կյանքի այդ դրվագը բազմաթիվ ամերիկացիներ։

Բանը նրանում է, որ երբ Արմսթրոնգը առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա, ասաց.

«Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Գորսկի»։

Իսկ ո՞վ էր այդ պարոն Գորսկին, և ինչու՞ հանկարծ Արմսթրոնգը հիշեց նրան։ Եվ ի՞նչ հաջողության մասին էր խոսքը գնում։

Վերադառնալով Երկիր` Արմսթրոնգը բացահայտել է «առեղծվածը»։

«Մի անգամ, փոքր տարիքում, երբ ընկերների հետ պահմտոցի էր խաղում, վազել է Գորսկի ազգանունով հարևանների բակ` թաքնվելու։ Բաց պատուհանից լսվում էին վիճող ամուսինների ճիչերը.

— Տխուր իմպոտենտ,- բղավում էր տիկին Գորսկին։ «Հարևանի տղայի համար ավելի հեշտ է թռչել Լուսին, քան քեզ համար՝ կնոջը բավարարել»:

Երբ Արմսթրոնգն իրականում թռավ դեպի Լուսին, նրա մտքում հանկարծակի հայտնվեց մանկության տարիներին լսած այդ բացականչությունը,  և նա, ցնցված անհավատալի զուգադիպությունից, իր համար անսպասելիորեն արտասանեց այդքան «առեղծվածային» և զավեշտալի «Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Գորսկի»-ն։

Դե ինչ, մենք էլ պարոն Գորսկիին հաջողություն մաղթենք` հետևելով լեգենդին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն