Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է արքայազն Հարիին, Մեգան Մարքլին՝ դստեր ծնվելու կապակցությամբ։

 Հունիսի 6-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին՝ դստեր՝ Լիլիբեթ -Դիանայի ծնվելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Բուքինհեմյան պալատը։

<<Թագուհին, Ուելսի արքայազնը, հերցոգուհի Քորնուոլսկայան, ինչպես նաև Քեմբրիջի հերցոգը և հերցոգուհին տեղեկացվել են Սասեքսիների դստեր ծննդյան մասին և շատ ուրախ են>>,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլը ծննդաբերել է Կալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարայի հիվանդանոցում։ Աղջնակը կշռել է 3,4 կգ և կրում է Լիլիբեթ՝ Լիլի-Դիանա Մաունթբեթթեն –Վինձոր անունը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն