ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին

Եվրոխորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական Հանձնաժողովի նախագահին և Եվրոպայի Խորհրդի նախագահին` խնդրելով Ադրբեջանին ստիպել ազատ արձակել հայ ռազմագերիներին,- այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Պատգամավորը նշել է, որ խոսքը գնում է 72 մարդու մասին` ում գերեվարումն Ադրբեջանը ճանաչում է, 112 մարդու մասին` ում վերաբերյալ Ադրբեջանը ոչ մի տեղեկատվություն չի տրամադրում և 61 մարդու մասին` ում գերեվարման փաստn Ադրբեջանը հերքում է, սակայն կան հակառակը պնդող ապացույցներ։

ԵԽ պատգամավորները շեշտել են, որ Ադրբեջանը փորձում է ռազմագերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ, ովքեր իբրև թե խախտել են կրակի դադարեցման ռեժիմը, սակայն դրա վերաբերյալ Ադրբեջանը որևէ ապացույց չի ներկայացրել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն