ԵՄ-ն Covid-ի թվային վկայականը կտրամադրվի միայն նրանց, ովքեր փետրվարի 1-ից ստանան 3-րդ դեղաչափը

Եվրոպական միության (ԵՄ) սահմաններում 2022 թվականի փետրվարի 1-ից Covid-ի թվային վկայականը կտրվի միայն նրանց, ովքեր ստացել են Covid-ի լրացուցիչ պատվաստանյութի 3-րդ չափաբաժինը։

Բրյուսելում ԵՄ առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ որոշվել է շարունակել ճանապարհորդությունները Եվրոպայում՝ չնայած Covid-ի վարակի բարձր թվերին։

Հանդիպմանը քննարկվել է նաև ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի՝ նոյեմբերի 25-ին արված թվային ճանապարհորդական վկայագրերի առաջարկը։ Առաջարկի շրջանակներում ընդունվել է, որ Covid թվային վկայականը, որն ապահովում է անսահմանափակ ճանապարհորդություն, կտրվի այն մարդկանց, ովքեր պատվաստանյութի երրորդ չափաբաժինն են ստացել` երկրորդ դեղաչափից հետո առավելագույնը 9 ամսվա ընթացքում։

ԵՄ Առողջապահության նախարարները համաձայնել են, որ ճանապարհորդության նոր կանոնները, որոնք ԵՄ-ն ցանկանում է ուժի մեջ մտցնել հունվարի 10-ից, կկիրառվեն փետրվարի 1-ից, որպեսզի բավարար ժամանակ տրամադրվի 27 անդամ երկրների կողմից պատվաստանյութի 3-րդ խթանիչ չափաբաժնի ներդրման համար:

Որոշման մասին Եվրահանձնաժողովը պաշտոնապես կհայտարարի մոտ օրերս։

Նրանք, ովքեր հիվանդացել են Covid-ով և նրանք, ովքեր ունեն թեստի բացասական արդյունքներ

Նրանք վրա, ովքեր ապացուցում են, որ վերջին 6 ամսվա ընթացքում տարել են Covid կամ թեստի բացասական արդյունքի փաստաթուղթ են ներկայացնում, ճանապարհորդության սահմանափակումները չեն ազդի։ Այս մարդիկ նաև կկարողանան ստանալ «թվային QR կոդ»:

Հանդիպմանը Նիդեռլանդների առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն առաջարկել է, որ ԵՄ-ից դուրս Եվրոպա եկող ուղևորներից պահանջվի PCR թեստավորում անցնել, սակայն այս հարցում համաձայնություն ձեռք չի բերվել։ Սպասվում է, որ այս առաջարկը կրկին կքննարկվի հաջորդ շաբաթ։

Մինչ այժմ ԵՄ անդամ երկրների բնակչության 66 տոկոսն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ։ Նրանց 77 տոկոսը չափահաս եվրոպական բնակչությունն է:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն