ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալը ծաղրում է ԱԶԳԻՆ. երկրորդ Արսեն Թորոսյա՞ն

Երևանի Պետական Բժշկական Համալսարանը մեկ դարից ավելի բուժաշխատողներ է կրթում։ Այստեղ ուսանած մասնագետները ճանաչում են ստացել աշխարհի բոլոր անկյուններում և մինչ օրս համալրում են լավագույնների շարքերը։ ԵՊԲՀ-ն հատուկ առաքելություն ունի հատկապես այս օրերին, երբ քովիդը «գերության է վերցրել» ողջ աշխարհը։

Ինչպես որ վայել է իսկական բժիշկներին` ԵՊԲՀ-ի ներկայացուցիչները պետք է դրսևորեն զուսպ կեցվածք և հարցին մոտենան գրագետ ու միայն գիտական տեսանկյունից։

Սակայն, հանրության շրջանում ստեղծվել է տպավորություն, որ ԵՊԲՀ-ն ցուցաբերում է կողմնակալ վերաբերմունք` գովազդելով քովիդի դեմ ստեղծված և այսօր աշխարհի տարբեր երկրներում փորձարկվող, անհայտ հեռավոր ազդեցություն ունեցող պատվաստանյութերը։ Անշուշտ, հանրությունն ակտիվորեն քննարկում է ԵՊԲՀ-ի այդպիսի վարքի դրդապատճառները` ասպարեզ բերելով ամենահավանականից մինչև ամենաանհավանական վարկածներ։

ԵՊԲՀ «ոչ պրոֆեսիոնալ» վարքագծի դրսևորումներից մեկն ի հայտ եկավ օրերս։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարթա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում բառացիորեն ծաղրական գրառում է կատարել «ԱԶԳԻ» հասցեին (հավանաբար ՀԱՅ ԱԶԳԻՆ ի նկատի ունի)։

Թե ինչու են առողջապահական համակարգի որոշ ներկայացուցիչներ այսպես բացասաբար վերաբերվում ՀԱՅ ԱԶԳԻՆ, ԱԶԳԻ ներկայացուցիչների համար դույզն ինչ անհասկանալի ու անընկալելի է։ Սակայն, այս գրառումը մեզ հիշեցրեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ԱԶԳ էպիդեմիոլոգ» և նմանատիկ այլ գրառումներ։

Եթե բժշկական ոլորտի մասնագետների էթիկ չափանշներն իջել են այն աստիճան, որ «իրենց կարծիքը չկիսող ԱԶԳԻՆ» պիտակավորում են, ապա հավանաբար ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԱՅԴՊԻՍԻ «ԲԺԻՇԿՆԵՐԻՑ» ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն