Եռաբլուրում տևական ժամանակ գործ չի արվում. ծնողներն ահազանգում են. ուր են գնում Եռաբլուրի բակերագման գումարները

«Փաստարկ» լրատվականն ահազանգ է ստացել Եռաբլուրում ննջող տղաների հարազատներից այն մասին, որ Եռաբլուրում բարեկարգման աշխատանքներ չեն կատարվում. չեմ բարեկարգվում շիրիմները, շիրմաքարերի փոխարեն ոչինչ չի տեղադրվում կամ տեղադրվում են «տումբաներ» (շատ ավելի մատչելի են), չեն տեղադրվում ցայտաղբյուրներ, ճանապարհներն անմխիթար վիճակում են և զոհվածի գերեզմանին հասնելը ոչ բոլորին է հասանելի։

Ըստ ահազանգող քաղաքացու խոսքերի` աշխատանքները պետք է սկսվեին եղանակները տաքանալուն պես, բայց մինչ օրս ոչ մի գործ չի կատարվել։

Աշխատանքների համար պատասխանատու է նշանակվել գեներալ Վարդան Ավետիսյանը, ով նրան ամեն օր դիմող ծնողներին պատասխանում է, որ դիմեն Պաշտպանության նախարարություն։

Ըստ մեր ունեցած տեղեկատվության` յուրաքանչյուր զոհված հերոսի շիրիմի բարեկարգման համար պետությունը պետք է տրամադրեր 1.460.000 ՀՀ դրամ, որից 960.000-ը` շիրմաքարի համար։

«Փաստարկ» լրատվականը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ, սակայն, պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներին այդպես էլ ոչ մի պատասխան չեղավ։

«Փաստարկ» լրատվականը հարցում է հղել ՀՀ ՊՆ` ակնկալելով ոչ միայն հարցերին կոնկրետ պատասխաններ, այլև Եռաբլուրում ծրագրված աշխատանքների վերսկսում։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն