Երբ հարցնում ես, ինչ դեղորայք է ստանում հիվանդը, միանգամից խառնվում են իրար. քաղաքացու ահազանգը

ՀՀ-ում քովիդ դարձած հիվանդանոցներում տեղի է ունենում ապօրինություն, մասնավորապես, ոտնահարվում է հիվանդի հարազատի իրավունքները.


1) նախ, չեն թողնում հարազատը մտնի բաժին ու թեկուզ հեռվից իր աչքով տեսնի հիվանդին…(Լավ, դա  հասկացանք, իբր վիրուսից են զերծ պահում)
2) երբ մի կերպ (ժամեր զանգահարելով) կապ ես հաստատում բժշկի հետ, չեն ցանկանում ներկայանալ, մի երկու կցկտուր հարցերի չպատասխանած հեռախոսը շփացնում, անջատում են…
3) Բժշկի հետ տետ ա տետ խոսում ես, արգելում է հիվանդության պատմությանը (իստորիա) ծանոթանաս, չի թողում նկարես, պատճառաբանելով, որ ԳԱՂՏՆԻՔ է, այնինչ ՊԱՐՏԱՎՈՐ են բուժման մեկ օրինակ տրամադրել հարազատին…
Ու …ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
երբ հարցնում ես, ինչ դեղորայք է ստանում տվյալ անձը (հիվանդը), միանգամից խառնվում են իրար, թե բա.

— Թող Ձեզ չհետաքրքրի դեղորայքը, ինչ պետք ա պրոտոկոլով տալիս ենք…

Հիմա, ինձ ով կբացատրի, սա ինչ մաֆիա է, ինչ փորձարկում են անում բկ-ներում, որ հարազատի աչքից հեռու լինի, ու ինչի, հիվանդանոցային հիվանդների մեծ մասը ծանր ընթացք է ստանում, ու ցավոք տուն չի վերադառնում..

Ով պիտի կրի պատասխանատություն այս `սպիտակ մաֆիայի համար
Ուր եք, պատկան կառույցներ???

Ռոման Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն