Էրդողանի «Գորշ գայլերը» պետք է արգելվեն Գերմանիայում. NDR հեռուստաընկերության ռեպորտաժը

Ռեպորտաժը «Փաստարկ» լրատվականին են փոխանցել Գերմանիայի Դաշնության հայ համայնքի ներկայացուցիչները։ Այն նկարահանվել է Գերմանիայում։ Ռեպորտաժի նպատակն է Գերմանիայի Դաշնության սահմաններում արգելափակել «Գորշ գայլեր» կոչվող կառույցի գործունեությունը, որն արգելված է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում։

Ինչպես գիտեք ԳԴՀ-ում բնակվող մեր շատ հայրենակիցներ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց փոստարկղերում ստացել են նույնաբովանդակ սպառնալիք-նամակներ, որտեղ ասվում էր.

— Մենք գիտենք, թե որտեղ եք դուք աշխատում, որտեղ եք ապրում, որտեղ են ձեր երեխաները դպրոց ու մանկապարտեզ գնում։ Մենք ձեզ բոլորիդ խեղդելու ենք ձեր սեփական արյան մեջ, կեղտո՛տ շուն հայեր։

Նամակի հետքերով է գնացել ԳԴՀ ոստիկանությունը։ Իսկ ԳԴՀ-ում հայ համայնքի սրբազան Տեր Սերոբեն բողոք-դիմում է ներկայացրել իշխանություններին` իր հայրենակիցներին ոտնձգություններից հնարավորինս պաշտպանելու համար։

Ռեպորտաժում խոսում է մեր հայրենակիցը, ով շատ երկար ժամանակ ապրում ու աշխատում է ԳԴՀ-ում։ Նա պատմում է 44-օրյա պատերազմի մասին, թե ով է այն հրահրել, ինչ ելք է ունեցել, ինչպես է հանձնվել ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՇԻՆ և որ Շուշիում ցանկանում են հիմնել  «Գորշ գայլերի» դպրոց` որջ, որտեղից դուրս են գալու այնպիսի ահաբեկիչներ, որոնք ամբողջ աշխարհի համար դառնալու են սպառնալիք։

«Գորշ գայլերը» տեսանյութում նշում են, որ «իրենց սուրբ նպատակին հասնելու համար, մեծ թուրանի ճանապարհին» չեն կանգնի որևէ արգելքի առաջ։ Խոչընդոտողներին նրանք սպառնում են գլխատել` օրինակ բերելով քուրդ, հույն կամ հրեա ակտիվիստներին։

Հավաքագրված բոլոր փաստերը ներկայացվել են Գերմանիայի իշխանություններին` այս խմբակի գործունեությունը ԳԴՀ-ում արգելելու խնդրանքով։

Տեսանյութը հեռարձակվել է NDR հեռուստաալիքով։ Իսկ գերմանական հեռուստատեսությամբ ներկայացվելու է ռեպորտաժի ամբողջական տարբերակը։

Ըստ գերմանաբնակ հայերի խոսքերի` ռեպորտաժին խմբակի արձագանքը եղել է սարսափելի։ NDR հեռուստաալիքով հեռարձակումից հետո «Գորշ գայլերը» կազմակերպել են մեծ ցույցեր Համբուրգի հրապարակներում և ուզում են պաշտպանել իրենց իրավունքները, մնալ որպես գործող կառույց։

Զարմանալի չէ, որ այս կազմակերպությունն ուղիղ ֆինանսավորում է ստանում Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն