Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կառավարության նիստից հետո անհեթեթ հայտարարություններ արեց Հայոց Ցեղասպանության մասին, և այդուհետ՝ Օսմանյան Թուրքիան համեմատեց ցարական Ռուսաստանի հետ։ Այս մասին գրում է Region Monitor-ը.
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուր հազարավոր գերմանացի հրեաներ բնակվում էին ցարական Ռուսաստանում և վտարվել են երկրից՝գերմանական բանակի հետ համագործակցության պատրվակով։ Վտարանդիների մեծ մասը մահացել է սովից, հիվանդություններից և Ռուսաստանի ծանր եղանակային պայմաններից»,- հաստատել է Էրդողանը։