Էրդողանը պատասխանել է Բայդենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915թ․հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը և իր ցավակցությունն է հայտնել նրանց սերունդներին։ Թուրքիայի նախագահը ուղերձ է հղել հայ հովվապետ Սահակ Մաշալյանին։

-Մենք չպետք է մոռացության մատնենք հայ և թուրք ժողովուրդների համակեցության մշակույթը, ինչը բազմապատկվել է հարյուրավոր տարիների ընթացքում, և ողջ մարդկության համար օրինակ է համարվել։ Հարգանքով եմ վերաբերում Առաջին համաշխարհային պատերազմի տարիների բարդ հանգամանքներում Օսմանյան պետության տարածքներում զոհված հայերի հիշատակին՝ իմ ցավակցությունը հայտնելով նրանց թոռներին,- ասել է Էրդողանը։

Միաժամանակ՝ նա հավելել է, որ պատմական այս իրադարձությունները չեն կարող ճնշում գործադրել Անկարայի վրա։ Էրդողանը կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ՝ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո մենք հայտարարել ենք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին հայերի ցեղասպանության մասին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն