Էրդողանը ծրագրել է տեղադրել հերթական թուրքական ռազմաբազան

Anadolu գործակալության փոխանցմամբ՝
Էրդողանը չի բացառել, որ Շուշիում ստորագրած հռչակագրի սահմաններում՝ խոսք կարող է լինել “Ադրբեջանի տարածքում” Թուրքիայի ռազմական հենակայան ունենալու մասին։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է հունիսի 17-ին Բաքվում, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով։ Ըստ Ալիևի՝ այս թեման զարգացում կունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ խորհրդակցությունից հետո։ Եվ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահը կարող է առաջարկել իր ճանապարհը։
Հիշեցնենք, որ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հունիսի 15-ին Արցախի Շուշի քաղաքում ստորագրել են հռչակագիր միութենական հարաբերությունների մասին։ Ավելի վաղ՝ Բաքուն հերքել էր, թե մտահղացումներ ունի ստեղծել թուրքական ռազմական հենակայան Անդրկովկասի ամենամեծ հանրապետության տարածքում, քանի որ Ադրբեջանին խոչընդոտում է ՝ չմիավորվելու շարժման անդամի կարգավիճակը: Այնուամենայնիվ, թուրքական զինուժը փաստորեն անընդհատ ներկա է եղել Ադրբեջանում երկար տարիներ, մասնավորապես՝ նրա անկլավ համարվող Նախիջևանում, որն ընդհանուր սահման ունի Մերձավոր Արևելքի և ՆԱՏՕ-ի անդամ այս երկրի հետ։
Հիշեցնենք, որ Անկարան Բաքվին համապարփակ աջակցություն է ցուցաբերել 2020թ աշնանը՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում, ներառելով Սիրիայից գրոհայինների տեղափոխումն Ադրբեջան։ Անդրկովկասի այս հանրապետությունում Թուրքիան տեղաբաշխել է իր ռազմական ինքնաթիռները և հարվածային համակարգեր է մատակարարել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն