Էրեբունի թանգարանում պոռնո է նկարվել. oragir.news

Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: Այս մասին տեղեկացնում է oragir.news կայքը։

Նախքան բուն «գործողության» անցնելը՝ վերջիններս նկարում են ամրոցի տարածքը, Երևանի համայնապատկերը: Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ: Զույգը ևս մեկ տեսանյութ է նկարել Դալմա մոլում:

Այսինքն` Հայաստանում պոռնո նկարելով ման են գալիս, և միայն պատկերացնել կարելի է, թե որն է լինելու հաջորդ վայրը: Նշենք, որ Հայաստանում պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումն ու տարածումը արգելված է օրենքով, բացի այդ՝ սա բացահայտ անարգանք է հայ ժողովրդի պատմության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն