Երեւանի քաղաքապետին է ներկայացվել Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» ապագա կայարանի էսքիզները

Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայցրել Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» ապագա կայարանի էսքիզները։ «Մետրոգիպրոտրանս»-ը շահել է նոր կայանի նախագծի մշակման մրցույթը։

Երեւանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մետրոյի հետագա զարգացումը, որը կարեւոր դեր է խաղում քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործում։

Ռուսական ընկերությունը 500 մլն դոլար արժողությամբ մետրոյի զարգացման ծրագիր է առաջարկել Հայաստանի կառավարությանը։ Արտահանման վարկերի ապահովագրման ռուսական գործակալությունը պատրաստ է աջակցել ծրագրին արտոնյալ պայմաններով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն