Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալը աղմկահարույց ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին

«Mediaport»-ի թելեգրամյան ալիքն աղմկահարույց ձայնագրություն է տարածել, որտեղ լսվում է, թե ինչպես Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկում նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

Ալիքը նշում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության պետը  ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Նույն Ջհանգիրյանը, որի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն