Երկիրը կրկին բախվում է «համատարած փսիխոզի» հետ. Վրաստանի փոխվարչապետ

Նախարարեներից ոչ ոք, այդ թվում նաև Կառավարության ղեկավարը, չի պատրաստվում հրաժարական ներկայացնել,- հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեա Ցուլուկիանին։

Նրա խոսքերով, երկիրը կրկին բախվում է «համատարած փսիխոզի» հետ, որը դիտվել է նախկինում մի քանի անգամ։ Փոխվարչապետը շեշտել է, որ ԶԼՄ-ներն իրեն էլ են հաճախ մեղադրել հանցանքների մեջ, որոնք ինքը չի կատարել։

«Մենք սովորել ենք դրան, և ոչ ոք չի պատրաստվում հրաժարական ներկայացնել կամ որևէ տեղ գնալ։ Դրա համար գոյություն ունեն ընտրություններ»,- ասել է Ցուլուկիանին` Imedi հեռուստաընկերության եթերում։

Ըստ փոխվարչապետի խոսքերի, այսօրվա գործընթացներն ուղղված են պետությունը թուլացնելուն և ապակայունացնելուն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն