Երկու իսրայելական F-35 ինքնաթիռ է ժամանել Բաքու. դրանք օգտագործվում են միջուկային օբյեկտների ռմբակոծման համար

Զինվորականների տվյալներով ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանայում տեղակայված արաբական Elaph լրատվական կայքը ՝ վկայակոչելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին:

Ռադարների համար անտեսանելի այս ինքնաթիռներն օգտագործվում են միջուկային օբյեկտների ռմբակոծման համար: Քանի որ Իսրայելը չունի անմիջական մուտք դեպի Իրան, այդ «թռչունների» տեղակայումը Բաքվում մեծ նշանակություն ունի:

Վերջին շաբաթներին Իսրայելի հակաիրանական գործունեությունն ակտիվացել է, իսկ Բաքուն օգտագործվում է որպես այդ նպատակներին հասնելու ցատկահարթակ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն