«Ես թրքասեր չեմ, ինչպես ինձ սիրում են ներկայացնել լրատվամիջոցները». Հայոց Ցեղասպանության թանգարանի-ինստիտուտի տնօրեն

«Որքան գիտեմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես որևէ հայտարարություն, պայմանագիր կամ համաձայնագիր չեն հրապարակել, որը կարող է առնչվել հայ – թուրքական հարաբերությունների փոփոխությանը։ Եթե չեմ սխալվում, Արտաքին Գործոց նախարարությունն օրերս հայտարարեց, որ Թուրքիայի հետ, այս պահի դրությամբ, որևէ տեսակի բանակցություն տեղի չի ունենում,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ինքը վերաբերում վերջերս հաճախադեպ հնչող այն հայտարարություններին, թե թուրքերը հայերի թշնամին չեն, կամ որ պետք է բարեկամանալ ու հաշտվել նրանց հետ,- Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտն իր հերթին, երբևիցե, որևէ զանգ կամ քննարկում չի ունեցել նման հարցի շուրջ և առհասարակ՝ գաղափարական ուղղվածության փորձ՝ այս հարցի առնչությամբ, երբևիցե չի արվել։ Թանգարանում այս պահին դեռևս 2015 թվականին ստեղծված նույն ցուցադրությունն է։ Ինչ վերաբերում է ժամանակավոր ցուցադրություններին, ապա դրանք նաև օն-լայն տիրույթում են տեղադրվում և, եթե մարդիկ այնտեղ ինչ-որ բաներ են տեսնում, խնդրեմ, կարող են այդ մասին բարձրաձայնել»,- ասում է Հարություն Մարությանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն երևույթը, որ միևնույն ժամանակ, իշխանությունը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ, այս կամ այն կերպ բարձրաձայնում են թուրքերին ներելու կամ նրանց հետ հաշտվելու իրենց ցանկության մասին, Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօերնը նկատում է՝ իր համար էական են փաստաթղթերը. «Այո, այս հարցի առնչությամբ, Հայաստանում այսօր զանազան մտքեր են բարձրաձայնվում, բայց թանգարանը քաղաքական հաստատություն չէ, այլ՝ գիտական – մշակութային օջախ, միևնույն ժամանակ՝ ԱԳՆ-ի կցորդ չի հանդիսանում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը Հայաստանի նկատմամբ թշնամի պետություն է։ Ես էլ թրքասեր չեմ, ինչպես սիրում են ներկայացնել լրատվամիջոցները»,- ասում է Հարություն Մարությանը։

«Փաստարկ» լրատվականի հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս կարող է Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենը մեկնաբանել ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած վերջին այցի ընթացքում արած այն աղմկահարույց հայտարարությունը, ըստ որի՝ ինքը չի հասկանում, թե որտեղի՞ց է սկսել հայ-թուրքական դարավոր թշնամանքը, Հարություն Մարությունը պատասխանում է՝ ինչո՞ւ ինքը պետք է մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ քաղաքական գործչի կողմից արված հայտարարությունները։

 

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն