Եթե Ռուսաստանը շարունակի ագրեսիվ գործողություններ, մենք կպատասխանենք. ԱՄՆ պետքարտուղար

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպումը, որը կայացել է Ռեյկյավիկում։

Բլինքենի խոսքով՝ բանակցությունները գործնական և կառուցողական էին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի առջև ծառացել է խնդիր, թե կամենո՞ւմ է արդյոք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ։

«Եթե Ռուսաստանը շարունակի ագրեսիվ գործողություններ, որոնց թիրախում մեր դաշնակիցներն ու գործընկերներն են, մենք կպատասխանենք, որպեսզի պաշտպանենք մեր շահերը», — Բլինքենի խոսքը վկայակոչում է ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը։

Ավելի վաղ՝ Լավրովն է մանրամասն ներկայացրել Բլինքենի հետ հանդիպումը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն