Եվ անհնարին և անհրաժեշտ՝ Կիպրոսի հիմնախնդիրը

Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի ճգնաժամի կարգավորման դաշնային մոդելից։ Այս ձևաչափին Անկարային աջակցում է Հյուսիսային Կիպրոսը։ Փորձագետների գնահատմամբ՝ չի կարելի բացառել Թուրքիայի ռազմական ագրեսիան՝անցյալ դարի 70-ականների օրինակով։ Եվ ընդ որում՝հույն կիպրոսցիների և թուրք կիպրոսցիների երկխոսությունը անհեռանկար է մի շարք հիմնախնդիրների պատճառով։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան մտադիր չէ այլևս անդրադառնալ Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման դաշնային մոդելին։ Նրա խոսքով՝ դա ժամանակի դատարկ վատնում է, որովհետև 20-30 տարի անց դա արդյունքների չի հանգեցնելու։ Այս հայտարարությունը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար արել է Հյուսիսային Կիպրոս պաշտոնական այցից առաջ։ Իսկ միայն թուրքերի կողմից ճանաչված՝Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը անընդունելի է համարել դաշնային մոդելը, ինչը ինքնիշխանության հավասարարժեքություն չի տա Կիպրոսի պետական կազմավորումներին։ Նրա կարծիքով՝Կիպրոսում համապարփակ և կայուն կարգավորման կարելի է հասնել կողք կողքի ապրող 2 պետությունների համագործակցությամբ՝ ինքնիշխանության հավասարության սկզբունքով։

Իսկ Նիոսիայում համոզված են, որ հիմնախնդիրը կարող է հանգուցալուծվել կղզում երկգոտի երկհամայնքային դաշնությամբ, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին։

Անցյալ դարի 90-ական թթ․-ից Կիպրոսի հիմնախնդիրը մնում էչ հանգուցալուծված, երբ սկսվել էին բախումները թուրք կիպրոսցիների և հույն կիպրոսցիների միջև։ 1974թվականին Թուրքիան ներխուժեց Կիպրոս՝ Հունաստանին Կիպրոսի միավորման նպատակով պետական հեղաշրջման համապատկերում․Թուրքիայի հսկողության տակ անցավ կղզու 40 տոկոսը, որտեղ և հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, մյուս մասը մնաց հույն կիպրոսցիների հսկողության տակ։Վերջնարդյունքում՝ կղզին բաժանված է ըստ ազգային հատկանիշի։ Այս հիմնախնդրի երաշխավոր են դարձել Մեծ Բրիտանիան, Հունաստանը և Թուրքիան, սակայն հարցը մնում է չլուծված։Հետագա զարգացումների համատեքստում փորձագետներից ոմանք այն կարծիքն ունեն, որ Թուրքիան հարցը իր օգտին կարգավորելու համար կգնա ռազական ճանապարհով։ Իսկ արևելյան ինստիտուտի աշխատակից Ամուր Գաջիևը կարծիք է հայտնել, թե այդ ճանապարհը խնդրահարույց կլինի Թուրքիայի համար, քանի որ Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ է։

Արևելյան Միջերկրականը ամբողջությամբ աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկն է, ուր խաչաձևվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության շահերը։ Բայց միաժամանակ՝Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծումը և անհնարին է, և անհրաժեշտ։

Կղզում առաջացել է հետաքրքիր ժողովրդագրական պատկեր․ թուրք կիպրոսցիները պահանջում են լիովին անկախություն, իսկ հույն կիպրոսցիները չեն կամենում կերակրել ողջ կղզին։

Այսպես թե այնպես՝ հույն կիպրոսցիները վատ չեն ապրում․ հարց է ծագում՝անհրաժեշտ է հարցի լուծումը նրանց համար։ Իհարկե, նրանք ցանկանում են և պատրաստ են միացման, բայց իրավահավասարության պայմաններով, որպեսզի թուրքերի լիազորությունները չընդլայնվեն իրենց հաշվին։ Իր բարգավաճման համար Հյուսիսային Կիպրոսը կարևոր խթան կստանա միացումից։ Սակայն թուրքական համայնքը կարողունակ չէ ինքնուրույն վերականգնելու կղզին, նկատի ունենք ճանապարհաշինարարությունը և խաղողագործությունը։

 

Հեղինակ` Գոհար Բարսամյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն