Եվրախորհրդարանի պատգամավորներն ահազանգում են Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին

Եվրախորհրդարանի պատգամավորներն ահազանգում են Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին և դատապարտում հայկական եկեղեցիները որպես «ալբանական» ներկայացնելու և հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները Twitter-ում կոչ են արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել և դատապարտել Ադրբեջանի քայլերը։

«Միջազգային հանրությունը պետք է գործի հենց հիմա։ Մենք պետք է դատապարտենք և դադարեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը կեղծելու, խեղաթյուրելու կամ ոչնչացնելու ցանկացած փորձ»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը։

Մեկնաբանելով Ադրբեջանի մշակույթի նախարարության սկանդալային նախաձեռնությունը՝ Նիդեռլանդներից պատգամավոր Պետեր վան Դալենը Twitter-ում գրել է, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն։

«Ադրբեջանը հայտարարել է, որ ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից։ Եվրախորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսը (Եվրախորհրդարանի անդամ) և Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը»,- ասել է Պիտեր վան Դալենը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն