Եվրամիությունը դատի է տվել AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը դատի է տվել դեղագործական՝ AstraZeneca ընկերությանը՝ արտադրանքի կոլեկտիվ պայմանագրերը խախտելու համար։ Այդ մասին տեղեկացրել է եվրակոմիսար Ստեֆան դե Կեերսմաքերը։

-Պայմանագրի որոշ դրույթներ պահպանվել են։ Սակայն ձեռնարկությունը ի վիճակի չէր երաշխավորելու համոզիչ ռազմավարություն՝ պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժինը մատակարարելու համար։

Նրա խոսքով՝ հարկ էր ժամանակին պատվաստանյութի բավարար քանակությամբ չափաբաժին մատակարարել՝ պայմանագրով նախատեսված եվրոպական երկրների բնակիչների համար։ Սակայն AstraZeneca դեղագործական ընկերությունը անհիմն է համարել Եվրահանձնաժողովի դատական հայցը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն