Եվրոպայի խորհուրդը կրկին կպարտադրի ապաքրեականացնել այդ հոդվածը․ իրավապաշտպան. Vesti.am

ԱԺ-ն քննարկում է վիրավորանքը քրեականացնելու հարցը։ Նախագիծը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Իսկ ո՞րն է իրավական սահմանը։

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը հիշեցնում է, որ վիրավորանքը քրեականացնելու փորձ ունեցել ենք նաև նախկինում՝ 2009 թվականին։ «Այն ժամանակ Եվրոպայի խորհուրդն անդրադարձավ այս խնդրին և պարտադրեց ապաքրեականացնել հոդվածը, քանի որ հակասում էր ազատ խոսքի կամարտահայտմանը, և այդպես էլ եղավ»,- նշեց իրավապաշտպանը։

Արտակ Գալստյանը նոր նախագծում պարադոքս է տեսնում` նույն հոդվածով պատիժ է նախատեսվում և՛ քրեական օրենսգրքով, և՛ քաղաքացիական օրենսգրքով։ «Գոյություն ունեն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ եթե գործը քննվում է քաղաքացիական օրենսգրքով, ապա չի կարող քննվել քրեական օրենսգրքով։ Բացի այդ իրենց նախագիծն ինքնին հակասում է նաև ՍԴ որոշմանը։

ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատխազությունը բերեց միջազգային դատարանների որոշումներ, որ «մուճով կխփեմ գլխիդ, կպառկացնեմ ասֆալտին» և նմանատիպ այլ արտահայտությունները քաղաքական խոսքեր են և դա քրեորեն պատժելի չէ։ Հիմա մենք ունենք ՍԴ որոշում, որով ասվում է, որ դատախազությունը ճիշտ է։  ՍԴ որոշման համատեքստում այս նոր ընդունվելիք օրենքը ի՞նչ ենք անելու։ Ես խորհուրդ կտամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին նոր օրենքի մեջ գրել՝ իրեն կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ»,- ասաց Գալստյանը։

Հարցին՝ «Եթե օրենքի փոփոխությունից հետո, որևէ անձի վիրավորեն, նա պետք է գնա ոստիակնությո՞ւն հաղորդում տալու, որ հարուցվի քրեական գործ, թե՞ հայց կազմի և ուղարկի դատարան»։ Իրավապաշտպանը պատասխանեց, որ կարելի և՛ մեկն անել, և՛ մյուսը։

Օրինագծում նաև չի տարանջատվում, թե ո՞րն է վիրավորնաքը և որը՝ գնահատողական կարծիքը։ Թե ինչպես պետք է քննիչը որոշի՝ արտահայտությունը վիրավորա՞նք է, թե՞ գանահատողկան կարծիք, Արտակ Գալստայնն ասում է․ «Քննիչը կորոշի այն՝ ինչ իրեն կասի Արգիշտի Քյամյանը։ Եթե այս օրեսգիրքը փոփոխվեր նախկին իշխանությունների ժամանակ, ես կասեի, որ դիկտատուրայի ձև է, բայց հիմա այն վերածվելու է «բարդակի»»։ Իրավապաշտպանն արձանագրում է, որ նոր ձևավորվող խորհրդարանը հենց առաջին նիստին կարող է դիմել Սահմանդրական դատարան և վիճարկելի դարձնել օրինագիծը․ «Այդ կերպ օրենքի կիրառությունը կկասեցվի։ Ի դեպ լավ առիթ է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ ընդհանուր ձեռք չեն»,- նշեց Գալստյանն ու հավելեց, որ մյուս տարբերակն էլ այն է, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի օրենքը և ուղարկի Սահմանդրական դատարան։

 

 

Թողնել մեկնաբանություն