Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցելել էր Ռեյնլանդ-Պալատինյան դաշնային նահանգի Շուլդ գյուղ, սարսափելի է անվանել ջրհեղեղի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մարզը ջրհեղեղներից առավել տուժածներից մեկն է:
«Բայց աներևակայելի մխիթարում է այն, թե ինչպես միասնական են մարդիկ, ինչպես են օգնում միմյանց, ինչ համերաշխություն կա մարդկանց միջև»,- ավելացրեց կանցլերը:
Մինչ ամենաշատ տուժած տարածքներում ջուրը սկսում է հետ քաշվել, Եվրոպայի այլ մասերում ջրհեղեղները շարունակվում են:
Գրեթե 60 տարի Գերմանիայում նման ջրհեղեղներ չեն եղել: Հիմնական հարվածը հասցվեց Գերմանիայի արևմտյան շրջաններին ՝ Ռեյնլանդ-Պֆալցիայի, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի և Սաարլանդի դաշնային նահանգներին : Ըստ գերմանական օդերեւութաբանական գործակալության ՝ որոշ շրջաններում օրական երկամսյա անձրեւ է տեղացել:
Կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Ռեյնլանդ-Պֆալցինա և խոստացել շուտափույթ ֆինանսական օգնություն ցուցաբերել: Կառավարությունը կտրամադրի ավելի քան 300 միլիոն եվրոյի անհապաղ օգնություն և միլիարդավոր եվրոներ` ավերված տների, փողոցների կամ կամուրջների վերականգնման համար, Bild թերթին ասել է ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը:
Վերջին օրերին միայն Գերմանիայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 157 մարդ: Ջրերի նահանջի հետ մեկտեղ հնարավոր է նոր դիակներ գտնվեն` հայտնել են ոստիկանությունից:
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա քաղաքում փրկարարները սկսել են ջրհեղեղից վնասված ճանապարհից դուրս բերել մեքենաները: Հրշեջ ծառայության խոսնակ Էլմար Մեթկեն ասել է, որ տրանսպորտային միջոցները ստուգվել են մարդկանց կամ դիակների առկայության համար, երբ դեռ գտնվում էին ջրի տակ:
Ոչ միայն Գերմանիան
Կիրակի գիշերը շարունակական հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել հարավային Գերմանիայում և հարևան Ավստրիայում ՝ սահմանի գերմանական կողմում մեկ մարդ զոհվել է:
Մինչ այդ, հեղեղվել էր Զալցբուրգին մոտ քաղաքներից մեկը, եւ փրկարարները ստիպված էին տարհանել այնտեղի բնակիչներին: Ըստ հրշեջ ծառայության` շաբաթ օրը երեկոյան Վիեննայում ավելի շատ տեղումներ են եղել, քան նախորդ յոթ շաբաթների ընթացքում:
Իսկ Բելգիայում տուժել է չորս նահանգ: Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոսը հուլիսի 20-ը հայտարարել է ազգային սգո օր: Նա ասել է, որ ջրհեղեղները, որոնց արդյունքում զոհվեց առնվազն 27 բելգիացի, կարող են լինել «ամենաաղետալին, որը մեր երկիրը երբևէ տեսել է»:
Նիդեռլանդներում հազարավոր մարդիկ լքել են իրենց տները Լիմբուրգի նահանգում։ Մաաստրիխտում և հարակից քաղաքներում ջուրն արդեն նահանջել է, և ուրբաթ օրը բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց տները:
Շվեյցարիայում հորդառատ անձրևներից լճերն ու գետերը վարարել են: Արե գետը, որը հոսում էր Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնով, դուրս է եկել ափերից: Բազելի բնակիչներին խորհուրդ է տրվել հեռու մնալ Հռենոս գետից։