Եվս մեկ միջադեպ Արցախի Խրամորթ գյուղում

Եվս մեկ միջադեպ. երեկվա գնդակոծությունից հետո այսօր ադրբեջանցի զինվորները, սպառնալով զինամթերքով, Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին ստիպել են դադարեցնել խաղողի այգում աշխատանքը։ Խաղողի այգին գտնվում է գյուղի վարչական տարածքում։ Այս անգամ կրակոցներ չեն եղել: Դեպքի մասին տեղյակ են պահվել հանրապետության իշխանությունները։ Այս մասին հայտարարեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն