Facebook, Instagram, WhatsApp, Twitter, Telegram, TikTok և այլ ծառայություններ խափանվել են ամբողջ աշխարհում

Facebook, Instagram և WhatsApp սոցիալական ցանցերը հայցում են օգտատերերի ներողամտությունը` համակարգում առաջացած խնդիրների համար։ Զանգվածային բողոքներ են հնչում նաև Twitter, Telegram, TikTok և այլ ծառայությունների խափանման մասին:

Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր օգտատերեր բողոքել են Facebook սոցիալական ցանցի, WhatsApp մեսենջերի և Instagram սոցիալական ցանցի (երկուսն էլ պատկանում են Facebook-ին) անսարքության պատճառով: Այդ մասին է վկայում Downdetector պորտալը, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը:

Խնդրի մասին բարձրաձայնել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլն:

Նշենք, որ խնդիրն առկա է նաև Հայաստանի Հանրապետությունում։

Հնչում են կարծիքներ, թե սա ծրագրավորված The great restart կամ The great reset-ի սկիզբն է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն