Ֆաուչին չկարողացավ պատասխանել պատվաստանյութի նկատմամբ բնական իմունիտետի առավելության մասին հարցին

Պատվաստանյութի ստեղծած իմունիտետի նկատմամբ բնական իմունիտետի առավելությունների մասին հարցը շփոթության մեջ է գցել Սպիտակ տան խորհրդական, բժիշկ  Էնթոնի Ֆաուչիին։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնում է World Net Daily-ն:

Քննարկման ընթացքում CNN-ի բժշկական թղթակից` բժիշկ Սանջայ Գուպտան մատնանշել է վերջերս Իսրայելում կատարված ուսումնասիրությունը, որը ցույց տվեց, որ բնական իմունիտետը 27 անգամ ավելի արդյունավետ է, քան Pfizer պատվաստանյութից հետո առաջացած իմուն պատասխանը: Բժիշկը հարց ուղղեց Ֆաուչիին`  ինչու՞ պետք է պատվաստվեն այն մարդիկ, ովքեր արդեն վարակվել են նոր կորոնավիրուսով և ունեն իմունիտետ։

— Արդյո՞ք նրանք նույնպես պետք է պատվաստվեն` հարցրեց Սանջայ Գուպտան Էնթոնի Ֆաուչիին:

Ի պատասխան ՝ Ֆաուչին խոստովանեց, որ չգիտի այս հարցի պատասխանը:

«Գիտե՞ք, դա իսկապես լավ գաղափար է, Սանջա՛յ: Ես Ձեր այս հարցին իսկապես դժվարանում եմ պատասխանել» , — ասել է Ֆաուչին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` համընդհանուր պատվաստման քաղաքականության քննադատները պնդում են, որ պետք է հաշվի առնել բնական իմունիտետը, քանի որ մոտ 100 միլիոն ամերիկացի վարակվել է COVID-19-ով, իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս բնական իմունիտետի զգալի գերազանցությունը հետպատվաստումայինին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն