Ֆրանսիայի դեսպանը` Արցախի մասին

Լեռնային Արցախի հարցի կարգավորումը հնարավոր է միայն կարգավիճակը որոշելուց հետո ,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպմանն ասաց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց միջազգային կազմակերպությունների արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը Ադրբեջանի հանդեպ: Ֆրանսիայի դեսպանը շեշտեց, որ արցախյան հակամարտությունը չի լուծվել, իսկ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Արցախի կարգավիճակի վերջնական որոշումից հետո: Նա ցավակցություն է հայտնել ադրբեջանական գործողությունների արդյունքում հայ զինվորի մահվան կապակցությամբ: Ֆրանսիացի դիվանագետը հրադադարի ռեժիմի խախտումներն անթույլատրելի է համարում: Նա նաեւ հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն