Գագիկ Ծառուկյանը տուգանվել է 100.000 դրամով` որդու հարսանիքի հրավառության համար

Երեկ` ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությունը, որի ավարտին մոտ տեղի է ունեցել շուրջ 30 րոպե տևողությամբ հրավառություն։Այն դարձավ համացանցում քննադատության թիրախ։ Հրապարակվեց նաև հարսանեկան ծախսերի ցուցակը։

Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ մեծահարուստ Ծառուկյանին այսօր տուգանել են 100.000 դրամով` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները խախտելու համար։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ։

Հարսանիքի շքեղությունն ու 100.000 դրամ տուգանքը …

 

 

 

Թողնել մեկնաբանություն