Գազի գինը բարձրացել է

Բնական սեղմված եւ հեղուկ գազի գները բարձրացել են։ Մեկ լիտրն արժե 220-230 դրամ, մինչդեռ օրեր առաջ արժեր 190-200 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված եւ հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է:

Մյուս կողմից՝ Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Նկատենք, որ դիզելային վառելիքի գինը եւս բարձրացել է՝ դառնալով 460 դրամ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն