«Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործման մասին

«Գազպրոմի» գլխավոր տնօրեն Միլլերը հայտարարել է, որ  «Հյուսիսային հոսք 2»-ը լիովին շահագործվում է։

«Հյուսիսային հոսք 2» գազատարն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը , գրում է ՏԱՍՍ-ը ։ Համապատասխան հայտարարություն Միլլերն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշուն-ձմեռ ջեռուցման սեզոնի ավարտին նվիրված հանդիպմանը։

Նա հավելեց, որ երկրորդ գծի լրացումն ավարտվել է դեկտեմբերի 29-ին։ «Եվ այժմ «Հյուսիսային հոսք 2» գազատարի և՛ առաջին, և՛ երկրորդ գծերը գտնվում են աշխատանքային ճնշման տակ և լիովին պատրաստ են շահագործման»,- ասաց նա։

Դեկտեմբերի 23-ին Միլլերը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք 2»-ի երկրորդ շարանը մինչև տարեվերջ գործառնական ճնշման տակ կլինի, և գազատարը լիովին պատրաստ կլինի գործարկման։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին դեկտեմբերի 29-ին ընդգծել է, որ Մոսկվան վստահ է, որ անհնար է խափանել «Հյուսիսային հոսք 2»-ի իրականացումը, և գազը Եվրոպա կմատակարարվի դրա միջոցով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն