Գեղարդ Մովսիսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Հայ սպորտսմեն Գեղարդ Մուսասին ջախջախիչ հաղթանակ տարավ ամերիկացի հակառակորդի նկատմամբ` նվաճելով չեմպիոնական տիտղոսը։

Օգոստոսի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած Bellator 264 մրցաշարի ժամանակ միջին քաշային կարգի հայ սպորտսմեն Գեղարդ Մուսասին (Մովսիսյան) երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ ամերիկացի Ջոն Սելտերի նկատմամբ։

Մովսիսյանն ընդհանուր առմամբ ունի 48 հաղթանակ, 7 պարտություն և 2 ոչ ոքի։ Նա ստացել է նաև «հայկական ասսասսին» մականունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն