Գեների խմբագրման տեխնոլոգիայով կծնվեն անհրաժեշտ սեռի կենդանիներ

Գիտնականներին հաջողվել է գեների խմբագրման տեխնոլոգիայով (գենետիկ մոդիֆիկացիա) հասնել նրան, որ ծնվեն միայն էգ կամ միայն արու կենդանիներ (փորձերը կատարվել են մկների վրա)։

Այս տեխնոլոգիան կարող է վերջ տալ ամեն տարի աշխարհում միլիարդավոր կենդանիների սպանությանը, քանի որ նրանք չեն ծնվում ցանկալի սեռից: Նոր մեթոդը մշակած թիմը հայտարարել է, որ միլիոնավոր արու ճտեր Մեծ Բրիտանիայում ամեն տարի սպանվում են ծնվելուց անմիջապես հետո, քանի որ նրանք ձու չեն ածում։ Բրիտանական կառավարությունը կուսումնասիրի նաև անասնաբուծության ոլորտում գեների խմբագրման տեխնոլոգիայի կիրառումը:

Այս նոր մեթոդը, որը հայտարարվել է Nature Communications գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում, թույլ է տալիս գենն անջատել սաղմի զարգացման ընթացքում:

Ինչպես է դա աշխատում?

Կաթնասունի սեռը որոշվում է նրա սեռական քրոմոսոմներով. էգերն ունեն երկու X քրոմոսոմ, մեկը ժառանգում են հորից, մյուսը՝ մորից։ Արուներն ունեն մեկ X քրոմոսոմ մորից և մեկ Y քրոմոսոմ հորից:

Գիտնականները նշում են, որ Crispr-Cas9 կոչվող գեների խմբագրման մոլեկուլը, որն անջատում է գեները, ներդնում է մոր ԴՆԹ-ում և հոր՝ X կամ Y քրոմոսոմում` կախված նրանից, թե որ սեռի սերունդն է նախատեսված, ասում են հետազոտողները: Երբ մոլեկուլի երկու կեսերը միանում են, սաղմի զարգացումը դադարում է։

Օրինակ, երբ գիտնականները, ովքեր ցանկանում են էգ մուկ, ավելացնում են այս մոլեկուլը հոր Y քրոմոսոմին, և երբ X և Y քրոմոսոմները միանում են, սաղմի զարգացումը դադարում է։ Այդպիսով արու սերունդ չի ծնվում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն