Գերիներին սպանում են, անհետ կորածներից լուր չկա, ամիսներով գնաճը չի կանգնում, ինքը ասֆալտից է խոսում. Ռուբեն Մխիթարյանը Փաշինյանի մասին

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլը միշտ փախչում է: Միշտ: Նիկոլ Գամփը, կամ Ֆորեստ Փաշինյանը Հուսեյն Բոլտից հետո ամենաարագավազ սուբյեկտն է:

2008 թվականից սկսած Նիկոլը փախել է: Թռել է ցանկացած խնդրից, որը տվյալ պահին ամենակարևորն է:
Իր վարչապետության օրոք նա փախել է բոլոր խնդիրներից: Իջևանում փայտի գործ անող ժողովուրդը փողոց է փակում՝ Նիկոլը չկա: Պատերազմի ամողջ ընթացքում բունկերից դուրս չեկավ: Շիրակի մարզի գերիների հարազատները մարզպետարանն են գրավել, Լոռիում մարդիկ պայքարում են հանքավայրեր չբացելու դեմ՝ Նիկոլը գնում է Վայոց ձոր:
Վաղը նա նույնը անելու է մնացած բոլոր, կրկնում եմ ԲՈԼՈՐ հարցերի շուրջ: Գերիներին սպանում են, անհետ կորածներից լուր չկա, ամիսներով գնաճը չի կանգնում, ինքը ասֆալտից է խոսում:
Կատոկի բաժին է դառնալու վերջը: Ասֆալտով էկավ, ասֆալտի տակ էլ մնալու է»:

Թողնել մեկնաբանություն