Գերմանիայի բժշկական հաստատություններում, դրժելով «Բժշկի երդումը» և ոտնահարելով «Ժողովրդավարությունը», «բժիշկները» նամակներ են հղում իրենց գործընկերներին` հորդորելով «Պուտինի կողմից միջազգային իրավունքի լուրջ խախտման պատճառով կտրականապես հրաժարվել բուժել ռուս հիվանդներին։ Ուկրաինացի հիվանդների բուժումը նրանք պատրաստվում են կատարել մեծ սիրով»։
Դեպի ու՞ր է գլորվում Եվրոպան` «ժողովրդավարության բաստիոնը»։ Դեպի ու՞ր են գլորվում «բժիշկները»։
Կարելի՞ է արդյոք մտածել, որ օրինակ բժիշկ, պրոֆեսոր Ortrud Steinlein-ը, ով իր բոլոր գործընկերներին հորդորում է «մարդուն օգնություն ցույց չտալ` ազգային խտրականության հենքով», օգնություն ցույց չի տալու իրեն դիմած ռուս հղի կնոջը, ավտովթարից տուժած ու մահամերձ ռուս երիտասարդին կամ ռուս նորածնին` ով տառապում է թթվածնաքաղցով։
Սա այլևս դուրս է գալիս բժշկության, բարոյականության և մարդկության պատկերացրած ու սահմանած բոլոր նորմերից։ Ավելին, դուրս է գալիս Եվրոպայի որդեգրած «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»։