Գերմանացի լրագրողը վրդովվել է Կիևում Մերկելի «ջերմագին» ընդունելությունից. տեսանյութ

Գերմանացի լրագրող Յուրգ Բլանկը Twitter-ում իր վրդովմունքն է արտահայտել, թե որքան համեստ են դիմավորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Կիևում:

Հրապարակման հեղինակի կողմից տեղադրված օդանավակայանից արված կադրերը ցույց են տալիս, որ ժամանող գերմանացի քաղաքական գործչին հանդիպել են ընդամենը մի քանի հոգի, որոնց թվում չեն եղել Ուկրաինայի առաջին դեմքերը:

— Կիևի կանցլերի ամենօրյա ընդունելությունը: Նույնիսկ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չկար, չնայած նա ծրագրել էր ներկա լինել։ Զելենսկին վերջերս Մերկելին մեղադրել է Ռուսաստանի հանդեպ անարդյունավետ քաղաքականության համար,- գրել է Բլանկը:

Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել է, որ Բորիսպիլ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել հանդիպել կանցլերին, չնայած նա պետք է արարողությանը մասնակցեր որպես մայրաքաղաքի քաղաքապետ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն