Գերմանիան ավարտեց տարհանումն Աֆղանստանից

Բունդեսվերի վերջին ինքնաթիռը լքել է Աֆղանստանի օդային տարածքը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական տարհանումն ավարտվեց։

Բունդեսվերի վերջին չորս ինքնաթիռները, որոնցում եղել են Գերմանիայի քաղաքացիներ և պաշտպանության կարիք ունեցող օտարերկրացիներ, հինգշաբթի` օգոստոսի 26-ին, կեսօրին Քաբուլից թռել են  Տաշքենդ: Այսպիսով, պաշտոնապես ավարտված է Բունդեսվերի երկրից խաղաղ բնակչությանը տարհանելու առաքելությունը: Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում նշել էր, որ Բունդեսվերը Աֆղանստանից դուրս է բերել ավելի քան 5300 մարդ, այդ թվում ՝ 4100 աֆղան:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն