Գերմանիայի արտգործնախարարը մեղադրում է Ասադին

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է պետական ահաբեկչության համար։ Այդ մասին նա հայտարարել է «EuropaCamp 2021» խորհրդաժողովի ընթացքում։

-Այն, ինչ տեսնում ենք Սիրիայում՝ պետական ահաբեկչություն է՝մարդու իրավունքների անընդհատ խախտմամբ։ Եվ մենք դա հաճախակի ենք տեսնում,- իր դիրքորոշումն է հայտնել Մաասը։

Նա ընդգծել է, թե դա է պատճառը, որ Արևմուտքը պատրաստ չէ շփման մեջ գտնվել և բանակցություններ վարել սիրիական իշխանությունների հետ։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հավելել է, որ քանի դեռ պատերազմ է ընթանում՝արևմտյան հանրակցությունը պատրաստ չէ Ասադի հետ քննարկել, թե ինչպես ավարտել պատերազմը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իր թեկնածությունն է առաջադրել մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն