Գերմանիայի վերաբերմունքը միանշանակ չէ

Ուկրաինան դիմել է Գերմանիային՝ զենք մատակարարելու խնդրանքով՝ Սևծովյան առափնյա շրջանը պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է գերմանական՝ Frankfurter Allgemenie Zeitung հրատարակությունը, որը վկայաբերում է պաշտոնական աղբյուրներ։

Նշվում է որ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն։ Սա այն դեպքում, երբ պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարեննբաուերը հայտարարել է, որ տվյալ հարցի շուրջ ունի բաց դիրքորոշում։

Ծանուցման համաձայն՝ Բունդեսթագի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Նորբերթ Հյոթգենը հայտարարել է, որ սխալ կլիներ զինամթերքի մատակարարման պաշտպանական մարտական համակարգերի մատակարարումը բացառելը։ Իսկ խորհրդարանական Ռոդերիխ Կիզևետերը կասկածանքով է վերաբերում զենքի մատակարարման մտահղացմանը։ Ավելի վաղ, Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել է, որ Գերմանիան պետք է օգնի Ուկրաինային, որպեսզի երկիրը մտնի Հյուսիսատլանտյան դաշինք։

Ուշագրավ է, որ քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության միության խորհրդարանական ֆրակցիայի նախագահի տեղակալ Յոհան Վադեֆուլը հարցի առնչությամբ բացասական դիրքորոշում է ներկայացրել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն