Գերմանիայում ջրհեղեղի պատճառով մահացել է 55 մարդ, անհետ կորել` 1300-ը

Գերմանիայում, ուժեղ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով, անհետ կորել է 1300 մարդ։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի արևմուտքում և հարավում ամբողջովին հեղեղվել են գյուղեր և քաղաքներ, քանդվել են շինություններ, բնակիչները հայտնվել են դժվարին կացության մեջ։ Ավելի քան 55 մարդ է մահացել ջրհեղեղների պատճառով, սակայն իշանությունները հայտնել են, որ այդ թիվն աճելու է։ Տեղի իշխանությունները հաղորդում են , որ առավել տուժած՝ Ռեյնլանդ Պֆալց բնակավայրում 1300 մարդ անհետ կորել է։ Մի շարք շրջաններում օրական տեղումների մակարդակը կազմել է 100-150մմ, ինչը բարձր է ամսական չափաքանակից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն