Գևորգ Պետրոսյանի բաց նամակն Արման Թաթոյանին

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակով դիմել է  ՀՀ ՄԻՊ Արման  Թաթոյանին
Հարգելի՛ պարոն Թաթոյան,
Որպես ՀՀ քաղաքացի, իրավաբան և երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում շահագրգիռ անձ, սույնով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում շրջանառվող օրինագծի վրա, որով առաջարկվում է սահմանափակել (խախտել) հանրային ծառայության ոլորտում աշխատող և պատվաստումից հրաժարվող քաղաքացիների աշխատանքային իրավունքները:
Մասնավորապես, նշվում է նրանց՝ պատվաստումից հրաժարվելու դեպքում ծառայությունից ազատելու ապօրինի հնարավորությունն օրինականացնելու մասին…
Որպես ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, աշխատանքային իրավունքի մասնագետ պնդում եմ, որ այդ նախագիծն ուղղակիորեն հակասում է ոչ միայն ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի, այլև ամենից առաջ՝ ՀՀ Սահմանադրության մի շարք հիմնադրույթների պահանջներին…
Սա մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է…
Խնդրում եմ հետևողական լինեք (ինչպես միշտ եղել եք)` նախագծի ընդունման դեպքում դրա սահմանադրականությունը վիճարկելու ուղղությամբ…
Պատրաստ եմ նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերել Ձեր լիազորություններն իրականացնելու գործընթացին…
Խորին հարգանքներս Ձեզ… գրել է Պետրոսյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն