Ղազախստանի լցանավը գաղտնի ռուսական նավթ է հասցրել Ուկրաինային

Ղազախստանի լցանավն ապօրինի կերպով ռուսական նավթ է հասցրել Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացրել է Դաշնային մաքսային ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտնաբերել է 80 հազար տոննա նավթի ապօրինի տեղափոխման դեպք դեպի Ուկրաինա՝ ավելի քան 2 միլիարդ ռուբլի արժողությամբ»,- տեղեկացրել է գերատեսչությունը։

Ըստ տարածված տեղեկատվության` Նովոռոսիյսկի նավահանգստում 80 հազար տոննա նավթ բեռնելուց հետո «Ալթայ» լցանավի կապիտանը որպես նպատակակետ նշել է «Ավգուստա» նավահանգիստը (Իտալիա), բայց Ռուսաստանի տարածքը լքելուց հետո, ուղևորվել է Օդեսայի մերձակայքում գտնվող ուկրաինական Յուժնի նավահանգիստ: Այնտեղ բեռնաթափել է հումքը ՝ խախտելով` Ռուսաստանից Ուկրաինա նավթի արտահանման արգելքը:

Օպերաշխատակիցներին հաջողվել է պարզել, որ Մեծ Բրիտանիայում գրանցված՝ օպերատոր-ընկերության ներկայացուցչի լցանավի կապիտանը նախապես առաջադրանք է ստացել նավթը փոխադրել Ուկրաինա, ինչպես նաև հրահանգավորվել է չբացահայտել բեռնաթափման նավահանգիստը և չհրապարակել բեռը ստացողի անունը։ Կենտրոնական Էներգետիկ մաքսատունը քրեական գործ է հարուցել ռազմավարական կարևոր նշանակության պաշարների՝ խոշոր չափերի մաքսանենգության հոդվածով։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։

Նավագնացության կայքէջերի տվյալներով՝ Altai լցանավը զբաղվում է Սև ծովում և նրա սահմաններից դուրս նավթի տեղափոխմամբ։

Այժմ նավը գտնվում է Նովոռոսիյսկի խարսխակայանում, իսկ նավագնացության նրա վերջնակետը համարվում է Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստը, որը նա լքել է հուլիսի 5-ին: Լցանավը երթևեկում է Մարշալյան կղզիների դրոշի տակ: Ղազախստանի ազգային փոխադրամիջոցների օպերատոր «Ղազմորտրանսֆլոտը» նշում է, որ նավն իրեն է պատկանում:

Նովոռոսիյսկը համարվում է ռուսական նավթի արտահանման հիմնական նավահանգիստներից մեկը։Ղազախստանից նավթն արտահանելու նպատակով այն այս նավահանգիստ է առաքվում նաև Կասպյան խողովակաշարի կոնսորցիումից՝ «Թենգիզ — Նովոռոսիյսկ» նավթամուղային համակարգի միջոցով:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը չի տեղեկացնում, թե երբ է Altai լցանավը հասել Յուժնի կոչվող նավահանգիստ։ Աղբյուրներից հայտնի է, որ ավելի վաղ այս լցանավը Ուկրաինայի նավահանգիստ է հասել 2020թ մարտին։ Այդ ժամանակ նա Յուժնի կոչվող նավահանգիստ հասցրել է 80 հազար տոննա նավթ՝ Բելառուսում գտնվող Մոզիրի նավթամշակման գործարանի համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն