Ղազախստանում չեղարկվում է ցուցատախտակների վրա ռուսերեն անվանումները նշելու պահանջը

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության արժանացրեց փոփոխությունների այն փաթեթը, որի համաձայն տեսողական տեղեկատվության տեղադրման ժամանակ ռուսերեն թարգմանությունը կամավոր կլինի, ոչ թե` պարտադիր: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել  է informburo.kz պորտալը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին տեսողական տեղեկատվության վերաբերյալ փոփոխությունները և օրինագիծը ներկայացրեցին Սենատ:

Պատգամավոր Բերիկ Աբդիգալիուլին ասաց, որ փոփոխությունները նախատեսում են գովազդերի, գնացուցակների, գնապիտակների, ընտրացանկերի, ցուցիչների և այլ տեսողական տեղեկատվության պարտադիր տեղադրում պետական ​​լեզվով, անհրաժեշտության կամ ցանկության դեպքում` ռուսերեն և (կամ) այլ լեզուներով, եթե այլ բան նախատեսված չէ Ղազախստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն