Ղրղզստանը և Տաջիկստանը ավարտել են սահմանից զորքերի դուրս բերումը

Ղրղզստանը և Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրս բերումը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեին։

Ծառայությունը նշում է, որ շարունակվում է երկու երկրների զորքերի զբաղեցրած տարածության ստուգման համատեղ աշխատանքը։ Եվ ընդ որում՝ իրավիճակը սահմանում կայուն է դիտարկվում։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև զինված բախում տեղի ունեցավ ապրիլի 28-ին, ինչի հետևանքով զոհվեց 40, վիրավորվեց` 200 մարդ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն