Ղրիմի հարցը վերջնականապես փակված է. Վլադիմիր Պուտին

Ղրիմի սլավոնական ժողովուրդների Վեհաժողովի համանախագահ Ռոման Չեգրինեցը Եվրամիությանը կոչ է արել առաքելություն ուղարկել Ղրիմ ՝ արձագանքելու Ուկրաինայի կողմից թերակղզու շրջափակման խնդրին։ Երկուշաբթի օրը Չեգրինեցը տեսակապով մասնակցել է մարդու իրավունքների հարցով խորհրդակցությանը՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Նրա զեկույցը նվիրված էր Ղրիմի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցային և  Ուկրաինայի կողմից թերակղզու շրջափակման` Եվրամիության երկրների անտեսող քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները փորձել են խափանել նրա ելույթը, իսկ հանդիպման ղեկավարը հայտարարել է, որ «զեկույցն ըստ էության չէ»:
«Կոչ եմ անում Եվրամիության երկրներին՝ պատասխանատու մոտեցում ունենալ մարդու իրավունքների հանդեպ։ Եվրամիությունը հնարավորություն ունի ինքնուրույն անկախ արտաքին քաղաքականություն վարելու՝ Ղրիմ ուղարկելով իր առաքելությունը, որպեսզի անձամբ համոզվի Ուկրաինայի կողմից Ղրիմի քաղաքացիների իրավունքների ոտնահարման
հարցում, ինչպես նաև տա սկզբունքային գնահատական բոլոր տեսակի շրջափակումներին»,- РИА Новости-ին ասել է Չեգրինեցը։

Նրա խոսքով  ժամանակն է, որ ԵՄ երկրները դատապարտեն ուկրաինական իշխանությունների ապակառուցողական գործողությունները Ղրիմի բնակիչների նկատմամբ և պատժեն շրջափակման բոլոր նախաձեռնողներին։ Հիշեցնենք, որ Ղրիմը դարձել է ՌԴ-ի տարածաշրջան 2014թ-ի մարտի հանրաքվեից հետո, երբ Ղրիմի ընտրողների 96,77% -ը և Սևաստոպոլի քաղաքացիների 95,6%-ը կողմ արտահայտվեցին` Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու համար։

Ուկրաինան նախկինի պես Ղրիմը համարում է ժամանակավորապես բռնազավթած տարածք։  Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղրիմի քաղաքացիները ժողովրդավարական ուղիով, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ քվեարկել են թերակղզու` Ռուսաստանի հետ վերամիավորման համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն