Սիրիան մեղադրել է Իսրայելին՝ նավթային լցանավերի վրա հարձակվելու առնչությամբ։ Լաստանավերը ուղևորվում էին Արաբական Հանրապետություն։
«Իսրայելի հարձակումներն առևտրական նավերի վրա պետք է զսպվեն։ Իսրայելի կառավարությունը և բարձրամիտ առաջնորդները պետք է հասկանան, որ Իսրայելը պետք է սրա գինը վճարի»,- հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադըщ համաարաբական Al-Mayadeen թերթի հարցազրույցում։
Ինչպես նշել է Սիրիայի դիվանագիտության ղեկավարը, Սիրիա ուղևորվող նավթային լցանավերն այժմ գտնվում են Ռուսաստանի պաշտպանության տակ։
Ի դեպ՝ Սիրիայի արտգործնախարարը չի ներկայացրել Իսրայելի հարձակումների մասնակցության վերաբերյալ ապացույցներ։ Այդ մասին իրազեկում են արևմտյան ԶԼՄ-ները։ Սիրիայի նավթային պաշարները գտնվում են կառավարության հսկողության տարածքներից դուրս, սակայն 2 խոշոր նավթարդյունահանող գործարան Դամասկոսի հսկողության տակ է։ Վերջին տարիներին երկիրը մեծ կախվածություն ունի Իրանից, որը վառելիք է մատակարարում Սիրիային։ Իրանի՝ նավթ մատակարարող նավերը Պարսից ծոցից Կարմիր ծովով, այնուհետև Սուեզի ջրանցքով մտնում է Միջերկրական ծով։
Անցյալ ամիս Սիրիայի նավթի նախարարությունը հաստատել է, որ երկրի ծովափնյա շրջանում հրդեհ է բռնկվել լցանավի վրա։ Դամասկոսի պաշտոնական անձինք հավաստում են, որ լցանավը հարձակման է ենթարկվել անօդաչու սարքի կողմից։ Ապրիլին հարձակում է իրականացվել նաև Իրանի բեռնատար նավի վրա, որը վերածվել էր լողացող նավթային պաշարի Յեմենի առափնյա շրջանում։ Այսպես ասած՝ ստվերային պատերազմը Մերձավոր Արևելքում սկսվել է 2019թ։ Մինչ օրս Արաբական ծովում, մերձավորարևելյան ջրային տարածքներում, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների առափնյա շրջաններում գրանցվել են մի շարք միջադեպեր։
Ավելի վաղ՝ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկացվել է, որ ռուս-իրանա-սիրիական գումարտակը կտեղաբաշխվի Միջերկրական ծովում` Սիրիային նավթի անվտանգ մատակարարումն ապահովելու համար։