Գիտնականներն օվկիանոսի հատակում հայտնաբերել են այլ մոլորակների ծագում ունեցող նյութեր

Գիտնականներն օվկիանոսի հատակում հայտնաբերել են նյութեր, որոնք ունեն այլ մոլորակների ծագում։ Ավստրալացի ֆիզիկոս Անտոն Վալլները ծովի հատակում հայտնաբերել է երկաթի և պլուտոնիումի իզոտոպեր, որոնք փորձագետների հավաստմամբ՝ հնարավոր չէ գտնել Երկիր մոլորակի վրա։ Այդ մասին տեղեկացնում է Science ամսագիրը։

Գիտնականների կարծիքով՝ գտածոները խոսում են այն մասին, որ տիեզերքից ժամանակ առ ժամանակ արտամոլորակային նյութեր են հասնում Երկիր մոլորակի մակերևույթ։ Խոսքն այն տարրերի մասին է, որոնք դուրս են շպրտվում նեյտրոնային աստղերի միաձուլման ժամանակ։ Միևնույն ժամանակ՝ նրանք կարող են դուրս շպրտվել գերնոր աստղերի պայթյունների ընթացքում։

Գիտնականների խոսքով՝ օվկիանոսի հատակում հայտնաբերվել են նյութեր, որոնք այնտեղ գտնվում են երկար ժամանակ։ Նրանք Երկիր մոլորակ են հասել հարյուրավոր լուսային տարիներ առաջ` տիեզերքում խոշորածավալ իրադարձությունների հետևանքով։ Հնարավոր է՝ խոսքը գերնոր աստղի մասին է, որը պայթել է։

Լոնդոնի թանգարանում պահվում է հնագույն օդաքարի բեկոր, որը, գիտնականների գնահատմամբ՝ 4,6 միլիարդ տարեկան է։

ՆԱՍԱ-ն ևս ցուցադրել է Արեգակի մակերևույթի վրա պայթյուններ։ Գիտնականները տեղեկացնում են , որ պլազմայի արտահոսքը արևապսակից ոչ մի կերպ չի ազդել Երկիր մոլորակի վրա։Այդուհանդերձ՝ արևապսակից արտահոսող պլազման Երկիր մոլորակի վրա առաջացնում է հյուսիսափայլը և կարող է ազդել արբանյակային սարքերի աշխատանքի վրա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն