Գիտնականները բացահայտել են COVID-19- ի «Լամբդա» շտամի` իմունիտետից թաքնվելու ունակությունը

Կորոնավիրուսի «Լամբդա» շտամը բնութագրվում է բարձր վարակելիությամբ, ինչպես նաև մարդու իմունային համակարգից թաքնվելու ունակությամբ: Այսպիսի եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները, ում հետազոտության արդյունքները զետեղված են bioRxiv էլեկտրոնային գրադարանում:

«Կորոնավիրուսի Լամբդայի շտամն այժմ ակտիվորեն տարածվում է Հարավային Ամերիկայի շատ երկրներում, սակայն դրա առաջացման պատմությունը և դրա հատկությունները առեղծված էին մնում վիրուսաբանների համար: Մենք կարողացանք ցույց տալ, որ SARS-CoV-2-ի այս մուտացիային բնորոշ է այն, որ վիրուսը պաշտպանված է մարդու հակամարմիններից, միևնույն ժամանակ, այն ավելի վարակիչ է»,-ասվում է հոդվածում:

Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի «Լամբդա» շտամի ներթափանցման պրոցեսը բջիջների մեջ։ Պարզվել է, որ  COVID-19-ի այս տարբերակը բջիջների ախտահարման տեսանկյունից նույն չափով է վտանգավոր, որքան հնդկական դելտայի շտամը:

Միևնույն ժամանակ, վարակելիության առումով այն զգալիորեն գերազանցում է բրիտանական ալֆա-շտամին և հարավաֆրիկյան շտամին, ինչպես նաև վիրուսի նախկին տարբերակներին` նշում են փորձագետները:

Հուլիսի 6-ին եվրոպացի վիրուսաբանները «Իզվեստիա»-ին հայտնեցին, որ կորոնավիրուսի Լամբդա տարբերակը կարող է ավելի վարակիչ լինել, սակայն առկա պատվաստանյութերը կօգնեն դրա տարածման դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, Չիլիի գիտնականներն ենթադրեցին, որ Լամբդայի շտամը կարող է ավելի կայուն լինել պատվաստանյութերի հանդեպ, քան կորոնավիրուսի այլ տարբերակները: Փորձագետներն ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ այս շտամը շարունակում է տարածվել ՝ չնայած այն բանին, որ Չիլիում կազմակերպվել են զանգվածային պատվաստումներ։

Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի Լամբդա շտամը  ներառվել է ԱՀԿ-ի փորձագետների հետաքրքրությունների խմբում։ ԱՀԿ -ն նշել է, որ վիրուսի մուտացիան շարունակվում է, ինչը վկայում է մոտ ապագայում այլ շտամների, այդ թվում ՝ «մտահոգիչ» տեսակների ի հայտ գալու մասին: Նույն օրը ԱՀԿ խոսնակ Տարիկ Յազարևիչը զեկուցեց, որ այժմ ավելի ու ավելի շատ ապացույցներ են վկայում, որ մի շարք նահանգներում COVID-19-ի այլ տեսակները փոխարինվում են Լամբդա տարբերակով: Նա բացատրեց, որ դեռ անցյալ տարվա օգոստոսին այս տեսակի վիրուսի առաջին նմուշները հայտնաբերվել էին Պերուում:

Հունիսի վերջին Լամբդա շտամը հայտնաբերվել է Բրազիլիայում: Դա բացահայտվել է Արգենտինայից վերադարձած և կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու բժշկական զննության արդյունքում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն