Գորբաչովն ասել է, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների գլխավոր նպատակը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն անվանել է ռուս-ամերիկյան հարաբերությունների գլխավոր նպատակը։ Նա կարծիք է հայտնել, որ պետությունները պետք է համաձայնության գան միջուկային զենքի ավելի ցածր մակարդակի վերաբերյալ, իսկ հետագայում՝ բանակցություններում հարկ է ներգրավել այլ միջուկային տերությունների, մասնավորապես՝ Չինաստանին, Բրիտանիային, Ֆրանսիային:

«Եվ արդեն միասին գնալ վերջնական նպատակին ՝ միջուկային զենքի ոչնչացմանը: Ես բազմիցս ասել և կրկնում եմ՝այլ նպատակ լինել չի կարող: Քանի որ միջուկային պատերազմն անընդունելի է»,- եզրափակել է Գորբաչովը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն